▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համալիրը կարող են գնել աղանդավորական միավորումները.Ճարտարապետը մտահոգ է.galatv.am

 

galatv.am-ը գրում է.
9 մլրդ 350 մլն դրամ նախնական գնով աճուրդի է հանվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով հանդերձ, որի գույքը հանդիսանում է գրավի առարկա: Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը, ով համալիրի բարձրաքանդակի հեղինակն է,  այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ զարմացավ, թե ինչպես է սահմանվել համալիրի գինը, հիշեցնում է՝  ԽՍՀՄ-ի տարիներին համալիրի վրա ծախսվել է ավելի քան 64 մլն ռուբլի:
Ճարտարապետի կարծիքով, եթե սեփականատերը չի կարողանում հոգալ համալիրի ծախսերը, պետությունը պետք է դոտացիա տա, ոչ թե աճուրդի հանի.  «Սա արդյոք մյուս վաճառքների տրամաբանական շարունակությո՞ւնը չէ, ինչպես պատահեց, որ  եկավ հասավ մի կառույցի, որը շատ ունիկալ է:  Ինչն ա հիմքում, որ պետական հարկերը չեն կարողանում տալ, էդ դեպքում պետությունը թող օգնի, թող դոտացիա կամ արտոնյալ պայմաններով վարկ տա»,- ասում է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի  համար կարևոր չէ, թե ով կլինի սեփականատերը, վերջինս մեկ պահանջ ունի, որը ներկայացնելու է նաև կառավարությանը՝ վաճառքը պետք է կատարվի թափանցիկ, և պայմանները հստակ պետք է ներկայացվեն վաճառքի պայմանագրում. «Եթե մենք ունենայինք թափանցիկ՝ ում վաճառեցին, ինչ գնով, ինչքան պետք է լինի, պայմանագրի մեջ ինչ կետեր են նախատեսված, շատ հանգիստ կլինեինք, բայց վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ թաքուն վաճառքներից հետո ականատես ենք լինում դրա փլուզմանը կամ այնպիսի ձևախեղումերի, որ էդ հուշարձանից որևէ բան չի մնում»:
Համալիրը, հիշեցնենք, գրանցված է որպես հանրապետական նշանակության հուշարձան: Համալիրի բարձրաքանդակի հեղինակ   ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանի մտահոգությունը հենց այստեղ է՝ համոզված չէ, որ նոր սեփականատերը  հուշարձանի նշանակությունը չի փոխի և տեսքը չի  փչացնի: Ճարտարապետն անգամ լուրեր է լսել, որ շենքը պատրաստվում են գնել աղանդավորական ինչ-որ միավորումներ:
Նշենք, որ համալիրը կառավարության որոշմամբ օտարվել էր դեռ 2005 թվականին 5 մլն 750 հազար դոլարով Մուրադյան եղբայրներին պատկանող «Բամո» ընկերությանը: Պայմանագրի համաձայն՝ ավելի քան 10 մլն դոլար ներդրումներ անելուց հետո շենքը շահագործման է հանձնվել 2008 թվականին:

galatv.am-ը գրում է. 9 մլրդ 350 մլն դրամ նախնական գնով աճուրդի է հանվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով հանդերձ, որի գույքը հանդիսանում է գրավի առարկա:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը, ով համալիրի բարձրաքանդակի հեղինակն է,  այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ զարմացել է, թե ինչպես է սահմանվել համալիրի գինը, հիշեցնում է՝  ԽՍՀՄ-ի տարիներին համալիրի վրա ծախսվել է ավելի քան 64 մլն ռուբլի:

Ճարտարապետի կարծիքով, եթե սեփականատերը չի կարողանում հոգալ համալիրի ծախսերը, պետությունը պետք է դոտացիա տա, ոչ թե աճուրդի հանի.  «Սա արդյոք մյուս վաճառքների տրամաբանական շարունակությո՞ւնը չէ, ինչպես պատահեց, որ եկավ հասավ մի կառույցի, որը շատ ունիկալ է:  Ինչն ա հիմքում, որ պետական հարկերը չեն կարողանում տալ, էդ դեպքում պետությունը թող օգնի, թող դոտացիա կամ արտոնյալ պայմաններով վարկ տա»,-ասել է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:

Ֆերդինանտ Առաքելյանը համոզված չէ, որ նոր սեփականատերը  հուշարձանի նշանակությունը չի փոխի և տեսքը չի  փչացնի: Ճարտարապետն անգամ լուրեր է լսել, որ շենքը պատրաստվում են գնել աղանդավորական ինչ-որ միավորումներ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին