Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Հարություն Մնացականյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
«Միայն մեր երկրում թերևս կարող է լինել նման բան. իրեն քրիստոնյա համարող հայ երգիչը , Քրիստոսի, Աստծո, սուրբ հոգու անունով երգ երգի, որը գողացել է քո ոխերիմ մուսուլման թշնամուց , որի տակ էլ նույն ազգի ներկայացուցիչները տժժում են հատկապես մկրտության արարողությունից հետո կազմակերպված քեֆերի ժամանակ։
Հասկանո՞ւմ եք աբսուրդի գագաթնակետը , քո որդուն կնքում ես , թշնամուց գողացած երգի տակ տժում ես, ուղարկում ես բանակ , որ կռվի այս երգը ստեղծող թշնամու դեմ»։
Արտակ Կարապետյանն էլ գրում է․ «Եվ սա միակը չէ... իր, ինչպես նաև հոր երգած շատ երգեր թուքական ու ադրբեջանական են»։