Վերին աստիճանի ուշագրավ մի տեսանյութի առնչվեցի, որտեղ 2008-ի մարտի 1-ին, հավանաբար հատուկ ծառայությունների կողմից արված հեռախոսազրույցների գաղտնալսումներն են: Ի սկզբանե ասեմ, որ հասկանում եմ, որ օրենքի տեսակետից շատ հարցեր են առաջանում բուն գաղտնալսման փաստի հետ, ինչպես նաև ուզում եմ նշել, որ կտրականապես համաձայն չեմ տեսանյութը մեկնաբանողի որոշ թեզերի հետ՝ կրիմինալի ու ժողովրդի միասին լինելու մասին, բայց միևնույն ժամանակ, ինձ համար մի շարք կարևոր ու անհերքելի փաստեր պարզեցի.
- Արզումանյանն էլ, Արարատ Զուրաբյանն էլ քաջ տեղյակ էին, որ ներքին զորքերը գալիս են ու կարող էին կանխել արյունահեղությունը:
- Արզումանյանը այդքան անմեղ ուլ չէ, որքան թվում է. շատ լկտի, վուլգար բառապաշարով ու ցինիկ մարդ է, որը ոչ մի հարգանք չի տածել Մարտի 1-ին հավաքաված ժողովրդի նկատմամբ:
- Մի բարի քյլլա էլ Նիկոլը չէ՝ ուղղակի նազիր-վեզիրի, կամ բարձրաստիճան սուրհանդակի կարգավիճակում է եղել:
- Սկզբից մինչև վերջ Լևոնը իմացել է իրավիճակի մասին, ինչպես նաև անմիջականորեն ուղղորդել է այն:
- Սիթիի թալանն ու մեքենաների հրդեհելը եթե անգամ սադրանքի արդյունք էին, ապա նույն Արզումանյանը շատ ջերմորեն էր ողջունում նման սադրանքը:
Դե արի ու այսքանից հետո հավատա ՈՐԵՎԷ քաղաքական գործչի: Դեռ հարց է, թե ովքե՞ր են ավելի պիղծ՝ նրանք, ովքեր իշխանությունո՞ւմ են, թե՞ նրանք, ովքեր ընդդիմությունում են (բայց շատ են ուզում լինել իշխանությունում):
Հ.Գ. Նախորոք զգուշացնեմ հատկապես կանանց, որ ձայնագրության մեջ բազմաթիվ հայհոյանքներ են լսվում:
Համացանցում հայտնվել են 2008-ի մարտի 1-ի գաղտնի հեռախոսազրույցները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet