▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի. Ուորլիք

«Մենք անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և  առաջնագծում ցանկացած կորստով: Մահվան և վիավորումների դեպքերով միջադեպերը  հետընթաց են  կայուն խաղաղության հասնելուն ուղղված մեր աշխատանքներում»,- այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ներկայիս պայմաններում գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղին, Ուորլիքը պատասխանել է.

«ԱՄՆ-ը և  Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են իրենց օգնությունը ցուցաբերել կողմերին՝  ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Խնդրի  ռազմական լուծում գոյություն չունի: Համանախագաները ցանկանում են հանդիպել նախարարներ Է. Մամեդյարովի և Է. Նալբանդյանի հետ  Բրյուսելում՝ հետագա քայլերը քննարկելու համար»:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Փարիզում նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկին, Ուորլիքը նշել է.
«Մենք հույս ունենք, որ նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու առաջարկը: Երբ նոյեմբերին նրանք  հանդիպեցին Վիեննայում, մենք հասկացանք, որ առաջընթաց հնարավոր է: Մենք հավատացած ենք, որ բանակցությունները կդառնան կարևորագույն քայլ խաղաղաություն հաստատելու ճանապարհին»:

 

:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին