▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ-ում խնդիր է դրված մինչեւ աշուն «նեղացնել» ու հեռացնել Ստեփան Դեմիրճյանին.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած Խորենացու փողոցում կատարվածը շեղել է քաղաքական դաշտի ուշադրությունը, սակայն եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր ուժերը ժամանակ չեն կորցնում խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձեւերը փնտրելու հարցում: Ընդդիմադիր դաշտում, ի տարբերություն իշխանության, ամեն ինչ խիստ անորոշ է: Չգիտեն, ում հետ ինչպես գնալ ընտրությունների, որ խիստ բարդացված ԸՕ-ի չափորոշիչներով հայտնվեն խորհրդարանում: 

Խորհրդարանական ընդդիմության պարագայում իսկապես խոչընդոտները շատ են: Բոլորն ուզում են կրկին լինել խորհրդարանում, բայց ոչ մեկը չի վայելում հանրության վստահությունը:

Ժամանակին ՀԱԿ դաշինքը մեծ վստահություն ուներ հանրության շրջանում, սակայն այդ միավորումից այսօր բան չմնաց: Մտավախություն կա, որ համանուն կուսակցությունը` ՀԱԿ-ը, եթե դարձյալ դաշինքով մասնակցի ընտրություններին, չի կարող անցողիկ շեմը հաղթահարել, իսկ առանձին մասնակցության դեպքում հնարավորությունները մեծանում են: Այս պարագայում ՀԱԿ-ին հավատարիմ մնացած ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ինքնաբերաբար կհայտնվի լուսանցքում:

Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ում այս օրերին մտածում են՝ ինչպես իրենց թիմակցին հասկացնեն, որ նրա հետ զրո արդյունք են ունենալու, առանց նրա գոնե մի քանի մանդատի հույս կլինի: Կոպիտ ասած, խնդիր է դրված մինչեւ աշուն Ստեփան Դեմիրճյանին «նեղացնել», հեռացնել իրենցից: Նույն աղբյուրի պնդմամբ, սրանում կա նաեւ Դեմիրճյանի մեղքը, քանի որ նա չկարողացավ այս տարիների ընթացքում կուսակցությունը այնպիսի մակարդակի վրա պահել, որ ՀԺԿ-ին «կորցնելը» հեշտ չլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին