Թուրքական լրատվամիջոցներում լայն տարածում է գտել Կոսովոյի պետական հեռուստաալիքով եթեր հեռարձակված հույն զինվորական հնչեցրած հիմնը: Թուրքական լրատվամիջոցները անհանգստություն են հայտնում, որ հույն զինվորների կատարած հիմնը թուրքերի հասցեին ատելություն է պարունակում:
Մասնավորապես թուրքական «Աքշամ» պարբերականը տեղեկացնում է, որ շուրջ 5 տասնյակ հույն զինվորներ հիմնը կատարելիս ասել են. «Սարերում հացի տեղը կոսովացիների, ալբանացիների և թուրքերի արյունն ենք խմելու: Սուրբ Սոֆիայի տաճարը նորից հույներին է պատկանելու, Կիպրոսը և Մակեդոնիան հույներինն են»:
Նշվում է նաև, որ կոսովացիները և ալբանացիները նույնպես մեծ դժգոհությամբ են արձագանքել հույների արարքին.գրում է ermenihaber-ը: