«Մեր տեղեկություններով, ՕԵԿ-ին պատկանող Հ3 TV-ն ավելի քան 3 ամիս է աշխատավարձ չի վճարել: Հ3-ի աշխատակիցները, ովքեր դեռ չեն ցանկանում հրապարակային խոսել, նշում են, որ եթե անգամ աշխատավարձ են ստանում, ապա՝ մաս-մաս:
Մեր թղթակցի հետ զրույցում հեռուստաընկերության աշխատակիցները հայտնել են, որ իրենց աշխատավարձը 50-10.000-ական դրամներով են տալիս:
Չվճարվելու կամ երբեմն նման կերպ վճարվելու պայմաններում հեռուստաընկերության գրեթե բոլոր աշխատակիցներն իրենց ապրելու համար ստիպված վարկեր են վերցրել բանկերից՝ հույսով, որ ի վերջո աշխատավարձ կստանան ու կփակեն դրանք: Սակայն արդյունքում, վարկերն ուշացնում են և տույժ ու տուգանքների ենթարկվում:
Ընկերության տնօրեն Արամ Հարությունյանը, աշխատակիցների ներկայացմամբ, ամեն անգամ իրենցից ներողություն է խնդրում նման վիճակի համար: Բայց չվճարման պատճառը նա չէ. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը փող չի տալիս»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: