▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

H1N1-ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել. անհրաժեշտ է հավելյալ զգոնություն.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «H1N1-ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ ՌԴ-ում, որտեղ համաճարակային շեմը շաբաթվա կտրվածքով գերազանցված է 48.8 տոկոսով, իսկ հիմնական շեմը՝ 32 տոկոսով, հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա։ Ռուսաստանի Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի բիոտեխնոլոգիաների եւ ախտորոշման լաբորատորիայի վարիչ Աննա Սոմինան երեկ, ըստ TACC–ի, հայտարարել է, որ ՌԴ-ում «խոզագրիպով» հիվանդացության բարձր մակարդակը եւ արձանագրվող մահացու դեպքերը պայմանավորված են վիրուսի մուտացիայով։

«Լաբորատորիայի հետազոտած վիրուսների շուրջ 40%-ը գենոմի այնպիսի փոփոխություն ունի, որոնք չունեն բացիլները»,- ասել է Սոմինան։ ՌԴ-ում, ըստ նրա, «խոզագրիպից» 50 մարդ է մահացել, որոնցից 24-ը այս շաբաթ։

ՀՀ-ում, որտեղ, ըստ ԱՆ տվյալների, վիրուսը նահանջում է, փաստորեն հավելյալ զգոնություն է պետք հաշվի առնելով մեր ակտիվ շփումները ՌԴ-ի հետ»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին