«Շուրջ մեկ ամիս Հ1-ում հերթապահել են ավտոմատներով զինված ԱԱԾ-ականները: Ըստ մեր աղբյուրի՝ «ուժեղացումը» կապված է Սեֆիլյանի գործի հետ: Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի, մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի աընթացքում ավտոմեքենաներից մեկում 2 ավտոմատ է հայտնաբերվել, որը վերագրվել է Ժիրայր Սեֆիլյանին, և դրա հիմքով էլ նա ձերբակալվել է: Հաղորդվեց նաև, որ Սեֆիլյանը հեռուստաաշտարակը գրավելու ծրագրեր է ունեցել:
Էդ 2 ավտոմատներո՞վ էին գրավելու՝ հարցրինք մեր աղբյուրին: «Ինչո՞ւ եք զարմանում, Նաիրի Հունանյանենք քանի՞ ավտոմատով էին: Ծրագիրը հետևյալն է եղել՝ աշտարակին մերձ տարածքում պայթյուն է տեղի ունենում, ական են գցում, բոլորի ուշադրությունը շեղվում է, 2 ավտոմատն իր գործն է անում»: Դեդեկտիվ կինո չե՞ք պատմում պատահաբար: «Ոչ, փաստերն առաջիկայում կներկայացվեն, կգաք ներողություն կխնդրեք՝ այդպես իրոնիկ տոնով խոսելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: