«Օսկար» մրցանակաբաշխության տհաս ու անգրագետ մեկնաբանություններից հետո, որոնք երրորդ «գ» դասարանի աշակերտի առոգանությամբ ներկայացնում էր ոմն Մովսիսյան Րաֆֆի, Հ1 չէի նայել:
Հենց նոր մի քանի րոպե նայեցի...
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հաղորդվում էր Մարտի 8-ի կիսառաբիս-կիսաթամադայական համերգը...
Գովազդն էլ փաստում էր, որ մենք ոչ թե Մաքսային միություն ենք մտել, այլ դարձել ենք Ռուսաստանի մարզերից մեկը...
Ապացույց՝ Ռուսաստանի «պրեմիեր լիգայի» ֆուտբոլային խաղերի հեռարձակումը...
Շուտով «Վրեմյան» էլ պիտի պարտադիր լինի...
Դե, «Երգ-երգոց»-ում էլ արդեն ռուսական երգեր են հնչում...
Լևոն Մութաֆյան
Թատերագետ