▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Հ1»-ի ամանորյա հեռուստաեթերը նայեցի. նողկանք». Թադևոս Տոնոյան

ԵՊՀ դոցենտ Թադևոս Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրեթե ամեն Ամանորի գիշեր ակնկալեն ենք հետաքրքիր, գոնե փոքր֊ինչ առանձնահատուկ հեռուստաերեկո։ Ես գրեթե միշտ դժգոհել եմ, թեև եղել են նաև հետաքրքիր դրվագներ։ Այս տարի «Հ1»-ի ամանորյա հեռուստաեթերը չնայեցի նախատրամադրվածությանս պատճառով։ Բայց այսօր փորձեցի ստուգել ինձ ու հետադարձ ռեժիմով նայեցի։ Դժգոհությանս փոխարեն այլ զգացողություն էր՝ նողկանք։ Երկրի ղեկավարի տարեմուտի խոսքին Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի և մեր այլ մեծերի ստեղծագործությունների փոխարեն «ներդաշնակել էին» Գյումրիում Թաթայի ամառային համերգի «զապիսը»։ Ես հետաքննող լրագրողներին խնդրում եմ պարզել, թե որքան գումար է «Հ1»-ը հանրային միջոցներից ծախսել Ամանորի գիշերվա համար։ 31-ի երեկոյան էլ հիշյալ խոսքին նախորդել էին «Երգ երգոցի»՝ սցենարական տեքստին անհամապատասխան, մեծ մասամբ բաղաձայն կատարումները, «Դիմակահանդես» կոչված կապիկաբանությունը, «Հիշաչար երեկո» դատարկաբանությունը»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին