▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղերից մեկում գյուղապետն է մնացել ու իր կնիքը

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքների փաթեթի նախագիծը ուշացած է:

Նրա խոսքով ՀՀ-ում գյուղացիները ծանր սոցիալական վիճակում են գտնվում: 

«Երբ ուսումնասիրում ենք գյուղական շրջանների կենցաղը, զգում ենք, որ հիմնականում մնացել են երեխաներ և տարեցներ: Աշխատող խավը արտագնա աշխատանքի է մեկնել: Եվ ի՞նչ է կատարվում նրանց փոքրիկ խանութներում. քաղաքացին ցուցակագրվում է, ապրանքը ձեռք է բերում, չի վճարում, սպասում է, որ դրսից գումար ստանա և փակի գումարը»:

Պատգամավորի խոսքով՝ ուշադրության են արժանի նաև բարձր լեռնային շրջանները: Մի շարք գյուղական համայնքներում, հատկապես Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում վիճակը շատ ծանր է և, եթե չկարողանան որոշակի արտոնություններ տալ, օգնություն ցուցաբերել, ամբողջությամբ կդատարկվեն: 

«Օրինակ Կարմրաքար համայնքում մնացել է 3-4 ընտանիք, գյուղապետն ընտրվել է 18 քվեով: Աշոցքի տարածաշրջանում էլ գյուղ ունենք, որտեղ գյուղապետն է մնացել՝ իր կնիքով: Ասում է՝ մարդ չեմ գտնում, որ կնիքս տամ, գնամ»,-եզափակեց պատգամավորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին