▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու «Սև Բերդ» ամրոցի տարածքում 12-ամյա պատանի է մահացել

Առավոտ.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ «Սև Բերդ» ամրոցի մոտակայքում։

12-ամյա տղան, «Սև Բերդ» ամրոցի մոտ հեծանիվ վարելիս, գլուխը խփել է պատին` կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալով։ Նա, ըստ նախնական տեղեկությունների, դեպի ամրոց տանող ճանապարհի վերևի հատվածից հեծանվով իջել է դեպի ամրոցի դարպասները` ամենայն հավանականությամբ չկարողանալով կառավարել հեծանիվը։ ԶԼՄ-ին տեղեկացրելկ են, որ պատանին Սխուրյանից է, ըմբիշ է։

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին փոխանցել է, որ երեկ՝  ժամը 11։10-ին, հիվանդանոց են տեղափոխել Ա.Վ.-ին` պոլիտրավմայով, գլխուղեղի բաց վնասվածքով։ Նրա մոտ եղել է ագոնալ վիճակ: Ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել. վնասվածքները եղել են կյանքի հետ անհամատեղելի։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին