▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում տղան սպանել է խորթ հորը

Մարտի 15-ին սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Մուշ 2 թաղամասում: 1990 թվականին ծնված,ազգությամբ եզդի Մաքսիմ Ջնդիի Բաքոյանը դանակահարել է իր մոր ամուսնուն՝1960 թվականին ծնված, ազգությամբ քուրդ Թուրքիայի բնակիչ Էվլիյա Մուհամեդի Գյումուշթեքին: Նրան հայտնաբերել են բնակարանից ոչ շատ հեռու:

Մաքսիմ Բաքոյանի պատմելով բնակարանում վիճաբանել են,նա հարվածներ է հասցրել խորթ հորը, ինչից հետո վերջինս փախել է,ստացված վնասվածքներից նրա մոտ արյունահոսություն է սկսվել ու հարեւան շենքի մոտ ընկել է: Շտապ օգնության մեքենան Գյումրի բժշկական կենտրոն է հասցրել Էվլիյա Գյումուշթեքինի դին,որտեղ կատարվել է դիակի զննություն ու հայտնաբերվել սուր կտրող գործիքով հասցված բազմաթիվ վնասվածքներ: Էվլիյա Գյումուշթեքինը 12 տարի կնոջ` Մայա Բաքոյանի հետ ապրել է Գյումրիում: 

 Հիշեցնենք այս ընտանիքի հետ կապված եւս մեկ միջադեպ, անցած տարի Գյւոմուշթեքինի եղբայրը Թուրքիայում սպանել էր Մայա Բաքոյանին: Թուրքիայի դատարանում գործի քննությունը լուծվել էր հօգուտ մարդասպանի: Մայայի որդին,Մաքսիմը նոր էր վերադարձել Գերմանիայից եւ ընտանիքում որդու եւ խորթ հոր միջեւ անհաշտ հարաբերություններ են եղել:

Նախնական վարկածով հանցագործության պատճառը վրեժխնդրությունն է:Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել: Մաքսիմ Բաքոյանը ձերբակալված է:


Գյումրու «Շանթ» հեռուստաընկերություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին