▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում շտապ օգնության վարորդը կանչի վայր է մեկնել հարբած վիճակում․ տեղի է ունեցել վթար

Այսօր՝ ապրիլի 7-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբետ Սարգսյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Սամսոն Վարոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Հ․ Սարգսյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի ու այդ վիճակով էլ Գյումրու շտապբուժօգնության հերթապահ բժշկուհու հետ մեկնելիս է եղել կանչի վայր։

Իսկ արդեն վթարի վայրում Հ․ Սարգսյանը փորձել է պարեկներին մոլորեցնել, սակայն դա նրան չի հաջողվել։

Վթարի փաստով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին