▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գյումրին պետք է դառնա Փաշինյանի քաղաքական ֆիասկոյի սկիզբը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Կոչ ընդդիմադիր ուժերին

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթելու որևէ շանս չունեն՝ առանձին վերցրած կամ սատելիտների հետ միասին:

Այս ակնհայտ փաստը հակասություն մեջ է մտնում ՏԻՄ-երն ուզուպացնելու Փաշինյանի «հետևողական» քաղաքականության մեջ:

Երբ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խոսում էր Գյումրիում ինչ-որ փրազմերիզի կամ նախնական ընտրությունների, քաղաքապետի ԺՊ նշանակելու մասին, մի կողմից, բացահայտում էր սեփական վախերն ու ցայտնոտը, մյուս կողմից՝ «Վանաձորի մոդելով» Գյումրիի ընտրությունները հետաձգելու և փաստորեն՝ տեղական իշխանությունն ուզուրպացնելու մտադրությունը:

Որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ Փաշինյանը սեփական «քաղաքապետացու» Վահագն Մկրտչյանին պարտադրի Գյումրիին՝ սահմանափակելով կամ կանխորոշելով պատվախնդիր գյումրեցիների ընտրության իրավունքը:

Որպես Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, կոչ եմ անում ընտրական գործընթացին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր ընդդիմադիր ուժերին՝ համատեղ, քաղաքական և իրավական հասանելի գործիքներով, կանխել Փաշինյանի կողմից Գյումրիի տեղական իշխանությունն ուզուրպացնելու բացահայտ փորձը:

Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին