azatutyun.am-ը գրում է. Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է, որ հաշվի առնելով Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայությունը, նաև գյումրեցիների սոցիալական վատ վիճակը, շատերը խոպանի փոխարեն կնախընտրեն պայմանագրային ծառայության անցնել ռուսական զորամասերում:
«Աշխատատեղերի բացում կլինի Գյումրիում... եթե հաշվի առնենք, որ գյումրեցիների մեծ մասը գնում է Ռուսաստան աշխատելու ընդամենը ամսական հազար դոլարով և դրա կեսը ծախսում է այնտեղ, լավագույն դեպքում կեսն էլ ուղարկում է Հայաստան՝ իր ընտանիքի անդամներին, ապա Ռուսաստան գնալու մասին այս պարագայում պետք չի լինի մտածել, այլ կարելի է ընդունվել ռուսական ռազմաբազա ծառայության և այդ 500 դոլարը վաստակել ու ծախսել տեղում»,- «Ազատության» հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում