▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գտնվել են «շուստրի» նախարարներ...«Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, շուրջ 3 ամիս է՝ վարչապետի վերահսկողական ծառայությունը նախարարություններից դուրս չի գալիս՝ ծառայողական մեքենաների պարկն է ուսումնասիրում։ Բանն այն է, որ դեռևս անցած տարեվերջին ավտոպարկի օպտիմալացման մասին հայտարարությունից հետո գերատեսչություններին հանձնարարվել է ներկայացնել, թե որտեղ ինչքան կրճատումներ կարող են անել։ Նախնական թվեր տվել են, բայց որոշ տեղերից ոչ ճիշտ ինֆորմացիա է փոխանցվել, ուստի վերահսկողականն այցի է գնացել։

 

Որոշ նախարարություններում բարդ սխեմաներ են գործում՝ աշխատակազմը վրա քիչ մեքենաներ են բաշխված, բայց գտնվել են «շուստրի» նախարարներ, որոնք ենթակա հիմնարկների մեքենաները բաշխել են իրենց «լյուբիմչիկներին», ինչը նախարարության բալանսում գրանցված չէ։ Արդյունքում բյուջեի վրա մեծ բեռ է առաջացել։ Երեկ հայտարարվեց 700-ից ավելի մեքենաների կրճատման մասին, կառավարությունում մտածում են նորմատիվները խստացնելու մասին, որ ավտոպարկը կրկին չուռճացվի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին