Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտյին հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Այս մասին գրում է Շամշյան.com կայքն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ` փետրվարի 23-ին, ժամը 23:30-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայում Ճանապարհային ոստիկանության վարչական շենքի մոտ տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի փաստով:
Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի բնակիչ 67-ամյա Լևոն Քոթանջյանը, վարելով «Նիսան մաքսիմա» մակինիշի 05 ՍՏ 555 համարանիշի ավտոմեքենան, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, իսկ ուղևորը` 45-ամյա Կարինե Գաբրիելյանը` Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր:
Վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ և 7-րդ դասակի աշխատակիցները: Մալաթիա բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացած Կ. Գաբրիելյանը գրող-հրապարակախոս է և աշխատում է «Ազդարար» պարբերականում, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է նրա լուսանկարով վկայական` տրված հայ-ռուսական կազակական միավորման կողմից, որտեղ գրված է, որ Կ. Գաբրիելյանը կոչումով գնդապետ է և գլխավոր ատամանի խորհրդական:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև Լ. Քոթանջյանի անվամբ վկայական` տրված հայ-կազակական միջազգային միավորման կողմից, և որ Լ.Քոթանջյանը գլխավոր ատամանի խորհրդականն է, կոչումով կազակական զորքերի գենելար-մայոր է:
Գրող-հրապարակախոսը մահացել է Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet