▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիգոր Դանիելյանը՝«Ֆուլ հաուս»-ի ռուսաստանյան շրջագայության և Երևանում կայանալիք համերգի մասին

Life.panorama.am-ը գրում է. «Ֆուլ հաուս» հումորային հեռուստանախագծի ստեղծագործական թիմը  ռուսաստանյան շրջագայությունից վերադարձել է Երևան և արդեն իսկ զբաղվում է նոր՝ երրորդ եթերաշրջանի սցենարական աշխատանքներով, այս մասին այսօր հայտնեց սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանը:

Գրիգորը պատմեց, որ ռուսաստանյան հանդիսատեսը շատ ջերմ է դիմավորել «Ֆուլ հաուս»-ի ողջ անձնակազմին. «Ռուսաստանաբնակ մեր հայերը, ի ուրախություն  մեզ, շատ լավ ընդունեցին: 10-ից ավելի քաղաքներում լինելով և համերգային ջերմ մթնոլորտ ապահովելով՝ հանդիսատեսը մեզ վստահեցրեց, որ առաջիկայում այնտեղ մեզ կրկին սպասում են»,- նշեց սցենարիստը:

po

Առաջին անգամ «Ֆուլ հաուս»-ի համերգային ծրագիրը ԱՄՆ-ում ներկայացնելով և ջերմ ընդունելության արժանանալով Գրիգոր Դանիելյանը, համեմատելով երկու տարբեր աշխարհամասերում ապրող մեր հայրենակիցների ընդունելությունը, նկատեց. «Իհարկե, Ռուսաստանում կրկին մեծ և բուռն արձագանքների հանդիպեցինք, պարզապես ԱՄՆ-ի համերգներից հետո այստեղ արդեն սպասելի էր նման վերաբերմունքը, մենք իսկապես շատ շնորհակալ ենք մեր բոլոր երկրպագուներին»:

Սցենարիստը պատմեց, որ շատ ակտիվորեն և խիտ գրաֆիկով են այս ընթացքում աշխատել. «Կար քաղաք, որտեղ չենք հասցրել մի փոքր անգամ շրջել, քանի որ հասնելուն պես մեկ ժամ անց տեղի է ունեցել համերգը, բայց կային նաև քաղաքներ, որ գոնե որոշ չափով մեկ օրվա ընթացքում փորձում էինք շրջել»,- նշեց նա:

 

Նյութը`՝ սկզբնաղբյուր կայքոում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին