Հունիսի 22-ին, ժամը 19.32-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Դիտակետ» կոչվող հատվածից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դիտակետից մոտ 40 մ ձորն են գլորվել Գ. (ծնվ. 1982թ.) և Գ. (ծնվ.1980թ.) Օհանջանյանները:
Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող հատվածից քաղաքացիներ են ընկել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet