▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոմեշի մսի գործով պաշտոնանկ արված գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն Արցախում տհաճ իրավճակում Է հայտնվել.«Ժողովուրդ»

«Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձի տոնակատարությունների օրերին Հայաստանից Արցախ այցելած հյուրերի մեջ ներկա պաշտոնյաներից բացի նաև բազմաթիվ այլևս նախկին պաշտոնյաներ և գեներալներ են եղել։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ի թիվս այլոց այդ օրերին Արցախ Է այցելել նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը։ Ինչպես հայտնի Է՝ վերջինս 2012-ին ազատվեց իր պաշտոնից։ Նրա պաշտոնանկությունը կապվում Էր «Գոմեշի մսի գործ» անվանումը ստացած հանրահայտ կոռուպցիոն պատմության հետ։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ԼՂՀ գործիչների հետ հանդիպման ժամանակ Արշալույս Փայտյանը տհաճ իրավճակում Է հայտնվել։ Բանն այն Է, որ Արցախում նրան ուղղակի հասկացրել են, որ իր պես գեներալների պատճառով Է նաև, որ տարիներ շարունակ պետբյուջեից հայկական բանակին հատկացված միջոցները «տեղ չեն հասել»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին