▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոհար Հարությունյանը պարզել է, որ իր տնից 7 տարի շարունակ գողություն է արել աշխատողը. մանրամասներ

​​​​​​​

«Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն Գոհար Հարությունյանը պարզել է, որ իր տան աշխատողներից մեկը՝ 47-ամյա Իրինա Դոլգովան, 7 տարի շարունակ գողություն է կատարել։

Նա իրենց տանը կատարված գողությունների մասին պատմել է  Sputnik Արմենիային։

«Իմ տան 7 տարվա աշխատողը 7 տարի գողություն է կատարել։ Տանը 3-4 աշխատող կա, ու ես միշտ այլ աշխատողների վրա եմ կասկածել, շատերին եմ իր պատճառով աշխատանքից ազատել։ Տեսնում էի, որ մի օր գումար անհետացավ, մի օր` հագուստ, մի օր` այլ իր ․․․ Ամեն ինչ բացահայտվեց, երբ այդ կնոջ ամուսինը եկավ մեր տուն, ու ես տեսա, որ նա ամուսնուս 700 դոլար արԺողությամբ պատկանող գոտին է կապել, որն անհետացել էր տնից։ Ես զանգահարեցի ոստիկանություն, որպեսզի հասկանամ` աշխատողիս պայուսակը ստուգելու իրավունք ունե՞մ, թե՞ ոչ»,-պատմել է Գոհարը։

Զանգից 15 րոպե անց ոստիկանությունը ժամանել է Գոհարի տուն։ Աշխատողը չի հերքել, որ ինքն է գոտին գողացել։ Գոհարը Մաշտոցի ոստիկանությունում բողոք չի գրել, չնայած հիմա զղջացել է, որովհետև այդ կնոջ ամուսինն առավոտյան իրենց տուն է եկել ու Գոհարի ամուսնու վրա մատ թափ տվել, թե դուք չգիտեք` ես ինչ շրջապատ ունեմ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին