▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնացեք Պուտինին խնդրեք` զանգեն այս իշխանություններին, որ այսպիսի բաներ չարվեն

«Քո քվեարկած ԵՏՄ-ն  սա է Արամ Մանուկյան, մի վազեք Եվրոպական միության դեսպանների մոտ, որովհետև եթե դուք կողմ եք քվարկում ԵՏՄ-ին ու ժողովրդին էլ ասում եք, թե սա անխուսափելի է, ապա  իմացեք՝  սա  է լինելու:  Գնացեք Պուտինին խնդրեք, որ զանգեն այս իշխանություններին, որ այսպիսի բաներ չարվեն»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ազատամարտիկներին և Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստին

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն էլ նշեց, որ ցանկացած անձի նկատմամբ ցանկացած բռնություն անընդունելի է:

«Ամենակարևորը՝ մենք հասկանանք դրդապատճառները, և չփորձենք պիտակներ կպցնել ինչ-որ ուժերի և մարդկանց վրա»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ չկա որևէ ինտեգրում, որը չունենա բացասական կամ դրական հետևանքներ, և ԵՏՄ-ին միանալը մեր ընտրության իրավունքն էր:

 

«Մենք նախկինում հայտարարում էինք, որ գնում ենք Եվրոպա, բայց, ցավոք սրտի, այն մեզ չտվեց որևէ երաշխիք, որ ընտրեինք իրեն: Երբ մենք ընտրեցինք ԵՏՄ-ն, չկար այս հակամարտությունը՝ Եվրոպայի և Ռուսաստանի միջև, չկար ուկրաինական ճգնաժամը, չկար դրամի տատանում: ԵՏՄ-ն առաջին հերթին մեր անվտանգությունն է: Դու չես կարող տնտեսապես ինտեգրվել մի կառույցի, սակայն քո երկրի անվտանգությունը ապահովի մեկ այլ կառույց»:

Այսօր մամուլի ասուլիսին ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանն, անդրադառնալով վերջին շրջանում ազատամարտիկներին ծեծի ենթարկելու փաստին, ասաց, որ եթե ազատամարտիկները տեսնեն, որ իշխանությունները չեն լուծում այդ խնդիրները, կարող են բարկանալ և այդ խնդիրները լուծել իրենց իմացած ձևով, ինչը վտանգավոր է:Նա նկատեց, որ այսօր խորհրդարանում ևս օգտագործվում է փողոցային բառապաշար:  Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելուն, ապա Հովհաննես Իգիթյանը նրան առողջություն  մաղթեց և նշեց.«Քո քվեարկած ԵՏՄ-ն  սա է Արամ Մանուկյան, մի վազեք Եվրոպական միության դեսպանների մոտ, որովհետև եթե դուք կողմ եք քվարկում ԵՏՄ-ին ու ժողովրդին էլ ասում եք, թե սա  անխուսափելի է, ապա  իմացեք՝  սա  է լինելու:  Գնացեք Պուտինին խնդրեք, որ զանգեն այս իշխանություններին, որ այսպիսի բաներ չարվեն»:
Այսօր մամուլի ասուլիսին ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանն, անդրադառնալով վերջին շրջանում ազատամարտիկներին ծեծի ենթարկելու փաստին, ասաց, որ եթե ազատամարտիկները տեսնեն, որ իշխանությունները չեն լուծում այդ խնդիրները, կարող են բարկանալ և այդ խնդիրները լուծել իրենց իմացած ձևով, ինչը վտանգավոր է:
Նա նկատեց, որ այսօր խորհրդարանում ևս օգտագործվում է փողոցային բառապաշար:  Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելուն, ապա Հովհաննես Իգիթյանը նրան առողջություն  մաղթեց և նշեց.«Քո քվեարկած ԵՏՄ-ն  սա է Արամ Մանուկյան, մի վազեք Եվրոպական միության դեսպանների մոտ, որովհետև եթե դուք կողմ եք քվարկում ԵՏՄ-ին ու ժողովրդին էլ ասում եք, թե սա  անխուսափելի է, ապա  իմացեք՝  սա  է լինելու:  Գնացեք Պուտինին խնդրեք, որ զանգեն այս իշխանություններին, որ այսպիսի բաներ չարվեն»:ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը ևս համոզված է, որ ցանկացած անձի նկատմամբ ցանկացած բռնություն անընդունելի է:Նա նշեց. «Ամենակարևորը՝ մենք հասկանանք դրդապատճառները, և չփորձենք պիտակներ կպցնել ինչ-որ ուժերի և մարդկանց վրա՝ կախված այն բանից, թե այդ պահին քեզ ինչ է հարկավոր ասել: Պետք է արհեստավարժ քննություն անցկացնել, թե ինչ կերպ են փոխկապակցված այս երևույթները, իսկ ցանկացած այլ բան՝ սպեկուլյատիվ բնույթ է կրում: Էգուց եթե եղանակը վատը լինի, ինչ ա, պետք է ասենք՝ այ ԵՏՄ մտաք, դրա համար է եղանակը վատ, կամ երկրաշարժ լինի՝ ասենք ԵՏՄ-ի հետևանք է»:
Ըստ պատգամավորի՝ չկա որևէ ինտեգրում, որը չունենա բացասական կամ դրական հետևանքներ, և ԵՏՄ-ին միանալը մեր ընտրության իրավունքն էր:
«Մենք նախկինում հայտարարում էինք, որ գնում ենք Եվրոպա, բայց, ցավոք սրտի, այն մեզ չտվեց որևէ երաշխիք, որ ընտրեինք իրեն: Երբ մենք ընտրեցինք ԵՏՄ-ն, չկար այս հակամարտությունը՝ Եվրոպայի և Ռուսաստանի միջև, չկար ուկրաինական ճգնաժամը, չկար դրամի տատանում: ԵՏՄ-ն առաջին հերթին մեր անվտանգությունն է: Դու չես կարող տնտեսապես ինտեգրվել մի կառույցի, սակայն քո երկրի անվտանգությունը ապահովի մեկ այլ կառույց»:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին