«Glendale News-Press» թերթը հաղորդում է, որ Գլենդել քաղաքում քույրեր 19-ամյա Թալին և 23-ամյա Թենի Խոսրովյանների բնակարանում թմրանյութերի պահպանման մեղադրանքով խուզարկություն է անցկացվել: Ոստիկանները հատնաբերել են հերոին հիշեցնող նյութ, ինչպես նաև Թենի Խոսրովյանին պատկանող բջջայինում թմրանյութերի վաճառքը հաստատող տեքստային հաղոդագրություններ:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ հայ քույրերը խուզարկման պահին թմրանյութի ազդեցության տակ են եղել: Թալին Խոսրովյանը 35 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել, սակայն Թենիին չի թույլատրվել գրավ վճարել, քանի որ վերջինս դեռ ամիսներ առաջ կրկին թմրանյութերի պատճառով ձերբակալվել էր: