Գինեսի կրկնակի ռեկորդ՝ նվիրված 44 օրյա պատերազմում նահատակվածների հիշատակին
ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Հայաստանի դյուցազնագրքի ռեկորդակիր, վանաձորցի Զորիկ Պողոսյանը նոր ռեկորդ է սահմանել՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Մայիսի 8-ին Վանաձոր քաղաքում Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ 205 կիլոգրամանոց ծանրաձողը Զորիկ Պողոսյանը կքանիստ վիճակում պահել է 15 վայրկյան: Նա այդ քաշով 3 անգամ կքանստել է: Րոպեներ անց հրշեջ-փրկարարը կրկնել է վարժությունը՝ այս անգամ ծանրաձողի քաշը դարձնելով 210 կիլոգրամ: Այդ քաշով մարզիկը կքանստել է 5 անգամ՝ մեկ օրում սահմանելով համաշխարհային երկու ռեկորդ:
Մանրամասներն՝ ԱԻՆ-ի տեսանյութում