Henaran.am-ը գրում է, որ ըստ շրջանառվող լուրերի` Երևանում մոտ ապագայում եկեղեցի է կառուցվելու: Սակայն այն չի լինելու սովորական եկեղեցի, այլ այնտեղ աղոթելու են գնալու սեռական փոքրամասնությունները, մասնավորապես հոմոսեքսուալ տղամարդիկ: Թեման քննարկվել է ակտիվիստ, իրավապաշտպան Սևակ Կիրակոսյանի հետ:
«Գուցե քրիստոնեական աստվածությունը գործում է միստիկական ձևերով, ու ես դեռևս խաբար չեմ, որ եկեղեցի եմ հիմնելու»,-կես կատակ, կես լուրջ ասաց նա: Սևակը, ըստ էության, աթեիստ է, բայց մտածում է, որ «գեյ-քրիստոնյաներն էլ պետք է տեղ ունենան, որտեղ ընդունված կլինեն»:
Ինքը թեմայով հետաքրքված չէ: «Ես նորից եմ ասում, որ եթե գեյ քրիստոնյաներն ուզում են, լավ կլինի անեն: Բայց ինքս կազմակերպված ցանկացած կրոնի կողմնակից չեմ` լինի առաքելական, լինի ավետարանչական կամ Եհովայի Վկա»,-եզրափակեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում