▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում 38-ամյա հայրը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա դստեր նկատմամբ

Փետրվարի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն ի մի բերելով, այնուհետև դրանք իրացնելով, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վերջինս կասկածվում է ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։ 

Պարզվել է, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ոչ միայն հավաստի, այլև հիմնավոր էին։ 

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է, որ փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում գտնվող իր բնակարանում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ քստմնելի արարքը իր բջջային հեռախոսով նկարահանել է ստահակի 61-ամյա մայրը։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին