«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն» պաշտոնյաները։ Ինչպես է կարողանում մարզպետի գերպատասխանատու աշխատանքը համատեղել ուսանողի կարգավիճակի հետ` հայտնի պետք է լինի միայն իրեն և իր ղեկավարին։ Սարգսյանը 2016 թվականից առ այսօր ուսանում է ՌԴ ԲՈՒՀ-երից մեկում` Մոսկվայի մարզային իրավունքի կառավարման ինստիտուտում։ Առավել ուշագրավ է ուսանող մարզպետի «դաժան» վարքագիծը՝ 2024 թվականի հունվարին իր մոտ հերթագրված և ընդունելության արժանացած հպարտ քաղաքացիների նկատմամբ։ 13 հպարտների պրիմիտիվ հարցերը (աշխատանքի հարց, դրամական օգնություն) մարզպետը կա՛մ մերժում է, կա՛մ գցում «ընթացքի մեջ է» ռեժիմ։ Այսպես, օր օրի ներկա իշխանությունները խորտակում են հեղափոխության վերջին անուրջները, թե քաղաքացիները արժեք են. նրանք վաղուց դարձել են տուգանքի ու անարգանքի «մատերիալ»»։ |