▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքի մարզում 2 երիտասարդ է սպանվել. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգել են, որ գլխի մասում ստացած վնասվածքներից իրենց մոտ է տեղափոխվել նույն մարզի Ակունք գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Հայրապետյանը: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ, սակայն, Հ. Հայրապետյանը մահացել է: Վերջինիս հարազատները ոստիկաններին հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է գյուղում վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը մեկնել է նշված վայր, որտեղ, ըստ հարազատների՝ ընկել էր Հ. Հայրապետյանը: Այնտեղ հայտնաբերել են բերանքսիվայր ընկած նույն գյուղի բնակիչ, 39-ամյա Կամսար Հակոբյանի դին՝ հրազենային վնասվածքներով: Դիակից 10մ հեռավորության վրա օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է АКС 74 ինքնաձիգի 5,45մմ տրամաչափի 8 հատ կրակված պարկուճ: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին