▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեւորգ Կոստանյանը տարին սկսել է «հին կադրերից» ազատվելով.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թվում էր, թե ՀՀ դատախազության «ներքին մաքրումները» ավարտվել են, սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը տարին սկսել է «հին կադրերից» ազատվելով, որպեսզի համակարգում վստահելիներով շրջապատվի:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտոնավարման սկզբից՝ 2013-ի հոկտեմբերից, ակնհայտ էր, որ նա ցանկանում է ազատվել, այսպես կոչված, «հին կադրերից»: Այդ գործընթացը Գեւորգ Կոստանյանի համար առանցքային նշանակություն ուներ, քանի որ միայն այդկերպ նա կկարողանար դատախազության համակարգն իր հսկողության տակ վերցնել:

Արդյունքում, դատախազության համակարգում աննախադեպ կադրային ջարդ տեղի ունեցավ, եւ մոտ երեք ամսում շուրջ 100 դատախազներ դիմում գրեցին, ազատվեցին:

Թվում էր՝ դատախազության «ներքին մաքրումները» ավարտվել են, սակայն, ինչպես պարզվում է, այդքան էլ այդպես չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին