«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ ստորագրած որոշմամբ Դավիթ Մելքոնյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Դավիթ Մելքոնյանի նշանակումը ներիշխանական խմորումների առիթ է դարձել:
Ըստ լուրերի՝ արդարադատության փոխնախարարի նշանակման շուրջ ՀՀ գլխավոր դատախազության եւ արդարադատության նախարարության ղեկավարության միջեւ ներքին մրցավազք է սկսված եղել: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ցանկացել է, որ այդ պաշտոնում իր թիմակիցը նշանակվի: Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ իր հերթին ցանկացել է, որ փոխնախարարը լինի իր վստահելիներից մեկը:
Ի վերջո, «հաղթել» է Կոստանյանը, քանի որ նորանշանակ փոխնախարարը մինչ այս աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում որպես մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում