Բեռլինի Մայր տաճարում մասնակցելով Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը՝ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը առաջին անգամ Օսմայան կայսրության իրագործած 1915-ին հայկական ջարդերը կոչեց «Ցեղասապանություն» եզրույթով:
«Հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է «սարսափելի ձեւով»,-ասել է Գերմանիայի նախագահը: