▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Georgian Airlines» ավիաընկերությունը Միխայիլ Բաղդասարովին առաջարկել է փոխնախագահի պաշտոնը.«Հրապարակ»

«Արմավիա»  ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին վրացական «Georgian Airlines» ավիաընկերությունն առաջարկել է փոխնախագահի պաշտոնը։ ««Արմավիայի» պարտքերի դիմաց վճարեցի «Միկա ցեմենտ»–ով։ Ամեն ինչ նոր էջից եմ սկսել»,– ասել է Բաղդասարովը «Newmag» ամսագրին տված հարցազրույցում, որտեղ բացահայտել է Հայաստանի առաջին ու միակ ազգային ավիափոխադրողի՝ «Արմավիայի» սնանկացման բանաձևը։ 1996-ին ստեղծված «Արմավիան» 2013-ին ճանաչվել է սնանկ և դադարեցրել գործունեությունը։ Ուշագրավ է, որ ընկերության վատ սպասարկման ու բարձր գների պատճառով հայերը վերջին տարիներին գերադասում Էին թռչել «Georgian Airlines»–ի ինքնաթիռներով։ Փաստ Է, որ «Արմավիայի» սնանկացումը սխալ կառավարման հետևանք Էր։ Այնպես որ, մեր հարևանները կամ սեփական ձեռքով «սարքելու են իրենց գլխին», կամ ապացուցելու են, որ Բաղդասարովի վատ մենեջմենթի մասին խոսակցություններն անհիմն են»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին