▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալի սենյակի պատը ճաք է տվել. «Առավոտ»

«Մինչև խորհրդարանական նոր նստաշրջանը կսկսվի, գեներալ Մանվելի աշխատասենյակում շտապ վերանորոգում են իրականացնում, որ հասցնեն: Ինչ գեներալը դարձել է պատգմավոր, արդեն 2 անգամ նրա աշխատասենյակը վերանորոգվում է:

 

Թե ինչ է պատճառը և ում հաշվին են այդպիսի հարմարություններ ստեղծում ՀՀԿ պատգամավորի համար, գեներալ Մանվելի օգնականը՝ Մեսրոպ  Մանուկյանը, թերթին վստահեցրեց, որ այս անգամ ինքն անձամբ է վճարում. «Սրա հեղինակն ամբողջությամբ ես եմ: Իմ ղեկավարին տեղյակ եմ պահել, որ իմ նախաձեռնությամբ ուզում եմ սենյակը վերանորոգել, քանի որ էն տարի ջուր լցվեց, խնդիրներ ունեցանք,  իմ դուրը չէր գալիս: Խնդրեցի, թույլ տվեց, որ ամբողջությամբ ներկեմ: Ոչ ԱԺ-ի հաշվին է սա, ոչ էլ գեներալի, անձամբ՝ իմ»:


Թե ինչ խնդիրներ են եղել՝ պարզվում է, որ գեներալի սենյակի պատը ճաք է տվել, ու դա օգնականին հեչ դուր չի եկել»,-գրում է թերթը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին