▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ-պատգամավորի որդու անունով գրանցված BMW-ն ավտովթարի է ենթարկվել. կա տուժած

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում 26-ամյա Արտյոմ Հարությունյանը, վարելով BMW X6 01 PP 777 համարանիշի ավտոմեքենան, Էջմիածին-Երևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է 55-ամյա Ռաֆիկ Կարապետյանի վարած KAMAZ 55 11 մակնիշ 27 ՍԼ 714 համարանիշի ավտոմեքենային: 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW X6-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: 

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ.  տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Հովիկ Խաչատրյանը: Տեղում են նաև ապահովագրական ընկերությունների արագ արձագանքման խմբերը: 

Գ. Շամշյանը հայտնում է, որ BMW X6-ը հաշվառված է Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի տղայի՝ Զարզանդ Սարոյանի անվամբ: Իսկ թե պատգամավորի որդին այդ պահին ավտոմեքենայո՞ւմ է եղել, թե՞ ոչ, այս պահին պարզվում է: 

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվելու են Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին