Երկրապահն ու ընտանիքի պլանավորումը
Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը մինչև 50 տարեկան իր մարտական ընկերներին, ազգականներին, մտերիմներին հանձնարարել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ երեխաներ ունենալ:
«Իսկ 50 տարեկան և դրանից ցածր, որպեսզի առողջ, ուժեղ սերունդ լինի»,-ասել է նա:
Որձի հրաման է՝ որձերի համար: Անխոս:
Բայց գեներալ Մանվելը պետք է հոգ տանի նաև, որպեսզի իր մտերիմներն արդյունավետ ու նպատակային պլանավորեն իրենց ընտանեկան, սեռական կյանքը:
Տեղին կլինի, որպեսզի գեներալը հոգա նաև ապագա երկրապահների սոցիալական կարիքները....