hetq.am-ը գրում է, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաև մի վագր: Կայքի փաստմամբ` իրենց այցելության ժամանակ կենդանին կապված է եղել գեներալի տան դարպասի մոտ` ճաղավանդակներից ներս: Էջմիածինցիներն ասել են, որ գեներալը ոչ թե մեկ, այլ մի քանի վագր է պահում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ զբոսնում է քաղաքի փողոցներով:
Բացի դրանից, գեներալի վագրերը ազատորեն, առանց շղթաների թափառում են Էջմիածնի փողոցներում: Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին նրանց նկատել են նաև Go Green Armenia կազմակերպության ներկայացուցիչները և այդ մասին գրել իրենց ֆեյսբուքյան էջում: Այդ ժամանակ, իհարկե, վագրերը փոքր են եղել: Այժմ տան մոտ կապված վագրը 7 ամսական է, և կերակրողն ու գեներալի անվտանգության ախատակիցները հազվի են զսպել նրան: Գեներալ Մանվելի վագրի ատամները հանված են: Չնայած դրան, երբ շվեյցարացի լրագրողի հետ hetq.am-ը այցելել է գեներալի տուն, վագրը թաթի նուրբ շարժումով հասցրել է ճղել լրագրողի տաբատը, օպերատորի բախտը մի փոքր բերել է. նրա տաբատն ավելի դիմացկուն է եղել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը` hetq.am-ի
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաև մի վագր: Այս մասին գրում է hetq.am-ը՝ նշելով, որ իրենց այցելության ժամանակ կենդանին կապված էր գեներալի տան դարպասի մոտ` ճաղավանդակներից ներս: Էջմիածինցիներն ասում են, որ գեներալը ոչ թե մեկ, այլ մի քանի վագր է պահում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ զբոսնում է քաղաքի փողոցներով: Բացի դրանից, գեներալի վագրերը ազատորեն, առանց շղթաների թափառում են Էջմիածնի փողոցներում: Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին նրանց նկատել են նաև Go Green Armenia կազմակերպության ներկայացուցիչները և այդ մասին գրել իրենց ֆեյսբուքյան էջում: Այդ ժամանակ, իհարկե, վագրերը փոքր էին: Այժմ տան մոտ կապված վագրը 7 ամսական է, և կերակրողն ու գեներալի անվտանգության ախատակիցները հազվի էին զսպում նրան: Գեներալ Մանվելի վագրի ատամները հանված են: Չնայած դրան, երբ շվեյցարացի լրագրողի հետ hetq.am-ը այցելել էր գեներալի տուն, վագրը թաթի նուրբ շարժումով հասցրել էր ճղել լրագրողի տաբատը, օպերատորի բախտը մի փոքր բերել էր. նրա տաբատն ավելի դիմացկուն էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/04/01/347938.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք