▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվելի որդու սիրտը նորից ուզում է... «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն այս տարի նույնպես պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք՝ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում։

 

Մեր այս տեղեկությունը թեև չհաստատեցին, բայց նաև չհերքեցին քաղաքապետի մամուլի ծառայությունից՝ ասելով, թե Կարեն Գրիգորյանը քաղաքի համար Երկարամյա ծրագրեր ունի։ Հիշեցնենք, որ նա էջմիածնի քաղաքապետն է 2008 թվականից, 2012-ին նա վերընտրվել է։ Վերջին անգամ մրցակից չի ունեցել, եղել է ընդամենը մեկ կին թեկնածու, որի դեպքում այն ժամանակ ասում էին, թե Կարեն Գրիգորյանն ինքն է իրականում առաջադրել՝ իր համար մրցակցություն ապահովելու նպատակով։ Ի դեպ, ՄանվելԳրիգորյանի որդին ՀՀԿ անդամ չէ, և նախորդ երկու ընտրություններում էլ ինքնաաոաջադրվել է»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին