▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվելը տուն ունի Ջաբրայիլում. «Հրապարակ»

 


«Մեր տեղեկություններով, շփման գոտում գտնվող Արցախի գյուղերի բնակիչները շատ գոհ են, որ կամավորականները եկել-կանգնել են իրենց կողքին։ Ասում են՝ նրանց հետ մեզ ավելի ապահով ենք զգում։ Ի դեպ, գեներալ Մանվելը ոչ միայն Հայաստանում ունի անշարժ ու շարժական հարուստ գույք, այլ նաև Ջաբրայիլում տուն, որն այս օրերին նաև շտաբի տեղ է ծառայում։ Կամավորները, գյուղացիները, կողք կողքի, երկրորդ-երրորդ «լինյա» են փորում դիրքերում՝ ուժեղացնելու պաշտպանական գիծը, նոր խրամատներ են կառուցում։

 

Սակայն կամավորների մեջ խուլ դժգոհություն կա սահմանում առկա անորոշության մասով, նրանք հարձակողական տակտիկայի կողմնակից են։ Անչափ ծանր են տանում ու ցավ են ապրում թեկուզ փոքր տարածքի, սակայն իրենց երբեմնի գրաված Լելե-Թեփե դիրքն ադրբեջանցիների ձեռքում գտնվելու պատճառով, ավելին, նրանց մեծ մասը հորդորում է՝ մի գիշեր, առանց ղեկավարությանն ասելու, «գրավենք-պրծնենք»։ Նրանց պատասխանում են. «Չի կարելի, հիմա 90-ականները չեն, պետք է համբերել»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին