▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվելը Սերժ Սարգսյանին կհրավիրի իր ծննդյան տոնին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հուլիսի 14-ին Մանվել Գրիգորյանը դառնում է 59 տարեկան: Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է, հարցրինք նրան: «Կհրավիրեմ»: Դուք իր ծնունդը շնորհավորե՞լ եք: «Ինքը ծնունդ չի արել, բայց շնորհավորել եմ»:

Իսկ էլէներգիայի թանկացմանն ինչպե՞ս եք վերաբերվում: «Ըտենց մի հատ հայ կա՞, որ ուզում ա թանկացվի»:

Քաղաքական պայքարի կողմնակի՞ց եք: «Քաղաքական պայքարի կողմնակից չեմ, արդարության կողմնակից եմ, ես քաղաքական պայքար չեմ կանա տանեմ, ես զինվորական եմ: Հաջորդ անգամ նման հարց ինձ չտաս. զինվորական մարդը քաղաքական պայքարի հետ գործ չունի, զինվորական մարդը միայն թուրքի դեմ ա ըլում` հայ ազգի պաշտպանության համար: Իմ խնդիրը սա ա»: Չե՞ք գնացել երբևէ ցուցարարների մոտ: «Վաբշե` չէ»: Ասում են` Ռուսաստանի դեմ է: «Ընչի՞ ա Ռուսաստանի դեմ, էլեկտրացանցերի դեմ ա»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին