▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Բաղմանյանի նկատմամբ վերաբերմունք է փոխվել. նրա բիզնեսներում ստուգումներ են. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս վատացել են Սերժ Սարգսյանի եւ նրա մտերիմներից համարվող գեներալ Հայկազ Բաղմանյանի հարաբերությունները: Այդ համատեքստում վատացել է նաեւ Բաղմանյանի բիզնեսների վիճակը, նրան պատկանող հաստատություններում այս օրերին խստացված ստուգումներ են:

Հիշեցնենք, որ ռեստորանատեր գեներալը նաեւ գազալցակայանների եւ խեցգետնի բիզնեսների սեփականատեր է: Մամուլում բազմիցս են հրապարակումներ եղել այն մասին, որ Բաղմանյանը համարվում է բանակի ամենահարուստ բարձրաստիճան չինովնիկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին