▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեչի Սամոյի փեսան Շանթի Յուրայի հետ հարց ուներ քննարկելու. ուշագրավ զարգացումներ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանի առանձնատան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման գործով բավականին ուշագրավ զարգացումներ են սկսել տեղի ունենալ: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ մի տղամարդ, որը, ինչպես հետո պարզվեց, եղել է գործարար Գեւորգ Սարգսյանը, ներխուժել է Ղարիբյանների տուն: Ընտանիքի անդամների հետ ծավալված կռվի արդյունքում Գեւորգ Սարգսյանը սպանվել էր:

Պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Գեւորգ Սարգսյանի տանը խուզարկություն անցկացնելու համար, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատարանից իրավապահներին ակնարկել են, որ ավազակային հարձակման վարկածին իրենք այդքան էլ չեն հավատում, առավել հակված են կարծելու, որ իրականում Սարգսյանը գնացել է Ղարիբյանների տուն՝ ինչ-որ հարցերի շուրջ զրուցելու, բայց վեճ է բռնվել, ինչի արդյունքում նա սպանվել է: Իսկ քննիչները ցանկանում են խուզարկությամբ պարզել Ղարիբյանի եւ Սարգսյանի կապը, ինչպես նաեւ հասկանալ՝ նա համայնքում գրանցված ավազակային ի՞նչ հարձակումների հետ է կապ ունեցել»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին