▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաղտնիության պայմաններում բացվել է Քըրք Քրքորյանի կտակը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Oրերս գաղտնիության պայմաններում բացվել է ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։ Ամերիկահայ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա կտակել է վաճառել իր ամբողջ ունեցվածքը եւ գոյացած գումարն ուղղել բարեգործության։ Ըստ կտակի՝ պետք է ունեցվածքի վաճառքից գոյացած գումարով իրականացվի այն բոլոր ծրագրերի ֆինանսավորումը, որոնք կյանքի են կոչվել Քրքորյանի կենդանության օրոք։

Ասել է թե՝ կտակից օգտվելու ակնկալիք կարող են ունենալ միայն այն կազմակերպությունները, որոնք նախկինում Քրքորյանի հիմնադրամներից օժանդակություն ստացել են։

Հիշեցնենք, որ Քրքորյանի «Լինսի» հիմնադրամը 2000-ականների սկզբին Հայաստանում 200 մլն դոլարի ճանապարհաշինարարություն իրականացրեց։ Բայց Քրքորյանին զայրացրել էր ՀՀ պաշտոնյաների կողմից այդ գումարների մի մասը գրպանելու փաստը, եւ նա լուծարեց «Լինսի» հիմնադրամը՝ հրաժարվելով Հայաստանին որեւէ սենտ տալ։ Եվ հիմա Քրքորյանի մոտ 3 միլիարդ դոլար կարողությունից Հայաստանին պետք է հատկացվի ճիշտ այդքան գումար եւ գուցե ավելի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին