Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում. «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ուրախ եմ տեղեկացնել, որ Գավառի մեր բնակիչն անցավ կորոնավիրուսի հետազոտման թեստը և արձանագրվեց բացասական արդյունք։
Այս պահին մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չունենք։
Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, պահպանեք արտակարգ դրության կանոնները և եղեք առողջ»: