▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաստիկին, Ծըգլին ու Տլեին ազա՞տ են արձակել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, թե Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվող Գաստիկին, Ծըգլին ու Տլեին ազատ են արձակել: ԱԱԾ-ից, սակայն, հերքում են դա: Իրականում, երեկ մեզ հայտնի դարձավ, որ նրանց ազատ չեն արձակել, պարզապես Գաստիկի առողջական վիճակը վատացել է, նա 1 ամիս է՝ ջերմում է ինչ-որ թարախային կուտակումների պատճառով, եւ նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», չի բացառվում, որ անգամ վիրահատություն արվի: Նրա փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց․ «Նա շատ վաղուց վատ ինքնազգացողություն ուներ։ Մենք երկար ժամանակ դիմում էինք, որ նրան վիրահատեն, հիմա վերջապես տեղափոխեցին»։ Այս գործով քննությունն արդեն ավարտական փուլում է, բայց մինչ դատարան ուղարկելը պետք է լուծվի մյուս 5 երիտասարդների հարցը, որոնք ստորագրությամբ ազատ են արձակվել, բայց շարունակում են մնալ մեղադրյալ: Ամենայն հավանականությամբ, նրանց մասով գործի վարույթը կկարճվի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին