▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը խնդրեց կոռուպցիայի մասին հարցը չթարգմանել.a1plus.am

 

Այսօր ԱԺ-ում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորի հետ համատեղ ասուլիսում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսեց նաեւ կոռուպցիայից:
Ի դեպ, թարգմանիչը չկարողացավ կոռուպցիա բառը թարգմանել, քանի որ Ուրուգվայում չկա ոչ կոռուպցիա, ոչ կաշառակերություն:
Պարոն Սահակյանը հայ լրագրողներին կոչ արեց շատ չխոսել այդ երեւույթների մասին, քանի որ դրանք ժամանակի ընթացքում հաղթահարելի են ու կոռուպցիայի դրսեւորումները մեր երկրում զգալի նվազել են: Նա նաեւ հայտարարեց, որ այսօր կոռուպցիայի մեջ են բոլորը՝ պաշտոնյաներից մինչեւ լրագրողները: Այս նախադասությունը նա խնդրեց չթարգմանել. «Այսօր ամենաահավորն այն է, որ ոչ մեկս մյուսին չի հավատում ու չի վստահում: Հավատի կորուստն ավելի վտանգավոր է, քան կոռուպցիան»:
Ասուլիսի ավարտին ԱԺ նախագահը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահի հետ միասին խորհրդարանի բակում տնկեցին բարեկամության ծառ:

a1plus.am-ի փոխանցմամբ՝ այսօր ԱԺ-ում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորի հետ համատեղ ասուլիսում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսել է  նաև կոռուպցիայից:

Ի դեպ, թարգմանիչը չի կարողացել կոռուպցիա բառը թարգմանել, քանի որ Ուրուգվայում չկա ոչ կոռուպցիա, ոչ կաշառակերություն:

Պարոն Սահակյանը հայ լրագրողներին կոչ է արել շատ չխոսել այդ երեւույթների մասին, քանի որ դրանք ժամանակի ընթացքում հաղթահարելի են ու կոռուպցիայի դրսեւորումները մեր երկրում զգալի նվազել են: Նա նաեւ հայտարարեց, որ այսօր կոռուպցիայի մեջ են բոլորը՝ պաշտոնյաներից մինչեւ լրագրողները: Այս նախադասությունը նա խնդրեց չթարգմանել. «Այսօր ամենաահավորն այն է, որ ոչ մեկս մյուսին չի հավատում ու չի վստահում: Հավատի կորուստն ավելի վտանգավոր է, քան կոռուպցիան»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին