▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը մեկ ամիս հետո կրկին մեկնելու է Գերմանիա.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 4-ին մեկնարկող ԱԺ քառօրյան կվարի, առավել ստույգ` կբացի Գալուստ Սահակյանը, ապա քառօրյայի էստաֆետը կհանձնի ԱԺ փոխնախագահներին, որպես արձանագրում, որ ինքը լավ է, ամեն ինչ մնացել է ետեւում: Չնայած, մեր տեղեկություններով, մեկ ամիս հետո նա կրկին մեկնելու է Գերմանիա` եւս մեկ ստուգում անցնելու:

Ի դեպ, ԱԺ այգում անվերջ զբոսնող Գրիգորիչը բաց չի թողնում ոտքով քայլելու որեւէ հնարավորություն. վերջին շրջանում նա հաճախ է լինում ԱԺ իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, հասկանալու` Ընտրական օրենսգիրքն այս քառօրյայի օրակարգ կմտնի՞, թե՞ արտահերթով կքննարկվի:

Ի դեպ, ԸՕ-ի քննարկումը հետաձգելու հանգամանքը ՀՀԿ-ից բացատրեցին այսպես․ «Կիսատ հարցերը շատ-շատ են, զուգահեռ քննարկումներ են ընթանում ԵՄ-միջազգային կառույցների հետ` դոնորական եւ այլ հարցերով, քաղհասարակության, ընդդիմության հետ, որից հետո նաեւ նախագահականի հետ համաձայնեցնելու խնդիրներ են առաջանալու, իսկ դրա համար շատ ժամանակ է պետք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին