▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալու է Հայոց Պետական Համակարգը տարատեսակ «չեթիններից» և «չաթլախներից» մաքրելու ժամանակը

Երեկ ներկա էի Հասան Ջեմալի հետ հանդիպմանը:Հայկական Ցեղասպանության մեղսակից Ջեմալ Փաշայի թոռը ընդունում է Հայոց Ցեղասպանության փաստը :Իր ելույթում նա խոսեց իր տեսակետների այն էվոլուցիայի մասին, որը նա ունեցել է տասնամյակների ընթացքում և որի մեջ շատ մեծ է եղել Հրանտ Դինքի դերը:Պատմության կեղծումը և պատմության աչքերին նայելու վախը, միլիեթչիությունը (ազգայնականությունը) սրանք են ըստ Ջեմալի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը:Ընդհանուր առմամբ Հասանը պատրաստված և դահլիճը <<զգացող>> մարդու տպավորություն թողեց:Միակ բացթողումը Ջեմալ փաշային սպանող խմբին իր կողմից տրված <<չեթին>> (ավազակախումբ) ձևակերպումն էր, որը նույնիսկ թարգմանչուհին չուզենալով թարգմանեց:Դա շատ անզգույշ ձևակերպում էր Երևանյան հանրային հանդիպման համար ու մի տեսակ զարմանալի էր թե ինչու Հասանի պես փորձառու մարդը գնաց նման քայլի, երբ նույնիսկ ԱՍԱԼԱ-յի հարցում, որի թողած վերքերը իրենց համար ավելի թարմ են նման կոշտ ձևակերպումներ չեղան, ավելին անուղակիորեն ԱՍԱԼԱ-յին վերագրեց Թուրքիայի պատմության թաղված էջերը վեր հանելու դափնեպսակը:Ես թուրքերենի մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ հարյուրավոր տարիների պետականություն ունեցող թուրքերի համար ենթագիտակցորեն այն ինչ-որ պետական կազմավորում չէ <<չեթին>> է (իսկ <<Նեմեսիս>> խումբը պետական միավոր չէր), իսկ օտար տիրապետությունների տակ շահագործված և ճնշված հայոց համար ճիշտ հակառակն է և նույնիսկ հայոց պետականության վերականգնումից հետո շատ հայերի մոտ պետական միավորները դեռ ընկալվում են որպես <<չեթին>>, քանի որ շատ հաճախ այդ միավորները իրենց <<չեթինի>> պես են պահում: Լիսկան, փոխոստիկանապետ գեներալ եսիմ ինչը ձեզ թարմ օրինակ:Բայց վստահեցնում եմ, որ գալու է Հայոց Պետական Համակարգը տարատեսակ <<չեթիններից>> և <<չաթլախներից>> մաքրելու ժամանակը:

 

Ապրես Զոհրաբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին