Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ գլխավոր դատախազության` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանի թանկարժեք MontBlanc հավաքածուին կարող է նախանձել ցանկացած խոշոր գործարար։ Գալու է այսօրվա իշխանության տարբեր ներկայացուցիչների կուտակած հարստության ծագման օրինականությունը պարզելու օրը։ Պարզվում է, որ սույն դատախազը 2023 թվականին գնել է նաև Maserati ավտոմեքենա, բնակարան նորակառույց շենքում, որի համար ստանում է տարեկան 2.315.164֏ եկամտահարկի վերադարձ, ամսեկան մոտ 1.250.000֏ աշխատավարձ միայն դատախազությունից, իսկ գումարը նախընտրում է պահել ոչ թե բանկային հաշիվների վրա, այլ կանխիկ` դոլարով և եվրոյով։»։ |
«Գալու է այսօրվա իշխանավորների կուտակած հարստության ծագման օրինականությունը պարզելու օրը»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet